Շաբաթ , 24 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար

    Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար

    Նախատեսվում է 3-4 նոր ջրամբար կառուցել՝ Սևանա լիճ մաքուր ջուր տեղափոխելու համար
    Հուլիս 17, 2019 14:43 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Hetq.am-ը գրում է.

    Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ խորհրդարանում հրավիրվել է «Սևանա լճի հիմնախնդիրները և դրանց լուծման ուղիները» թեմայով աշխատանքային քննարկում։

    Քննարկմանը ներկա են բնապահպաններ, ԱԺ պատգամավորներ, գիտնականներ։ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին, փորձեց գտնել հրավիրված երկու նախարարներին՝ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին և շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանին։ Ներկաների մեջ չգտնելով նրանց՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ հենց այսօր դիմելու է վարչապետին՝ պարզաբանում ստանալու, թե ինչու նախարարները չեն եկել քննարկմանը։

    Գիտությունների ազգային ակադեմիայի (ԳԱԱ) Սևանի հարցերով հանձնաժողովի նախագահ Յուրի Ջավադյանն իր զեկույցով ներկայացրեց Սևանա լճի ծաղկման հիմնական պատճառները և դրանց լուծման ուղիները։

    «Լիճը բավականանին ծանր վիճակում է, փրկության համար հսկայական աշխատանքներ պետք է կազմակերպենք։ Որո՞նք են այսօրվա վիճակի պատճառները, տարածաշրջանի բնակավայրերը կոյուղացված չեն։ Գավառ քաղաքը 47 տոկոսով է կոյուղացված, Մարտունին՝ 45 տոկոսով, Վարդենիսը՝ 20 տոկոսով։ Մենք առաջին աստիճանի մաքրման կայաններ դրել ենք, բայց դրանք ավելի շատ աղտոտում են, քան մաքրում են։ Քանի որ նաև մենք չունենք աղբահանության կազմակերպված համակարգ, այն 240 տոննա արտադրանքը, որը հավաքվում է մաքրման ժամանակ, պիտի տեղափոխվի մի տեղ, իսկ միակ տեղը աղբավայրերն են, դրանք էլ գիտեք՝ ինչ վիճակում են։ Շուտով կսկսվի Հրազդանի աղբավայրի շահագործումը, և ամբողջ Գեղարքունիքի աղբավայրը կտեղափոխեն այնտեղ»,-ասաց Ջավադյանը։

    ԳԱԱ գիտնականի խոսքով՝ լճի աղտոտման մյուս պատճառն այն է, որ «ինչ ասես լցնում են լիճը»։ Օրինակ՝ լվացքի (ավտոմատ) փոշու մեջ 55 տոկոս ազոտ պարունակող նյութեր կան, իսկ սովորական փոշիների մեջ` 30 տոկոս:

    «Էս բոլորը առափնյա 2400 օբյեկտներից, որից մշտական 300-ը գործում են՝ հանգստի գոտիներ, սննդի կետեր, տարբեր օբյեկտներից բոլոր աղտոտությունները լցվում են Սևանա լիճ»,-ասաց նա։

    Ջավադյանի խոսքով՝ մյուս պատճառն այն է, որ շուրջ 700 հեկտար ծառեր են կտրվել, իսկ դրանց կոճղերը մնացել են ջրի տակ։

    «Փառք աստծո այս տարի կարողացել ենք Արփա-Սևան թունելով ջուր բերել լիճ՝ 15 միլիոնով ավելի, քան նախորդ տարի, և շարունակելու ենք մինչև վերջին կաթիլը տեղափոխել լիճ, դա հնարավորություն է տվել, որ հորիզոնը շուրջ երկու ամիս մնացել է նույնը»,-ասաց նա։

    Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում 


    Նման թեմաներ

    scroll to top