Երկուշաբթի , 23 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 643.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Նախատեսվում է մինչև 2036 թ.-ը էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել

Նախատեսվում է մինչև 2036 թ.-ը էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել

Օգոստոս 10, 2017 12:50 Լուրեր, Հասարակություն, Տնտեսական A+ / A-

լույս

Կառավարության այսօրվա նիստում էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նշեց, որ էներգետիկ զարգացման հայեցակարգը կառավարության հաստատմանը կներկայացվի մինչև սեպտեմբեր: Նախատեսվում է մինչև 2036 թվականը Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինն անփոփոխ թողնել:

«Այսօր մենք կարծես թե որևէ խնդիր չունենք, բացառությամբ նրա, որ քննարկման փուլում է կայունացման հիմնադրամի ստեղծման հարցը, որը հնարավրություն կտա պահպանելու սակագներն այն մակարդակի վրա, որը կա: Դա ամբիցիոզ ծրագիր է՝ էլեկտրաէնեգիայի սակագները մինչև 2036 պահպանել: Դրա համար փնտրում ենք միջոցներ, որ կայունացման հիմնադրամ ստեղծենք: Դա հույս կտա, որ առաջիկա տարիներին սակագների վրա գոնե արտաքին ազդեցությունը կչեզոքացնենք»,- ասաց Աշոտ Մանուկյանը:

122488199673267500288781848048447njpg
scroll to top