Գլխավոր Լուրեր Նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն

Նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն

3
0

«Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում կլինիկա է բերվել 67 շուն, որից երկուսը ի պահ են վերցրել կենդանասերները, երկուսը, ըստ մասնագետների ցուցումի, քնեցվել են, 63-ը ստերջացվել և բաց են թողնվել նույն հասցեներում: Զեկուցվել է նաև, որ երբեմն որոշ քաղաքացիներ խոչընդոտում են կենտրոնի աշխատանքը՝ թույլ չտալով իրականացնել շների հավաքման գործընթացը: Նշենք, որ Երևանում թափառող կենդանիների հավաքման, նախնական զննման, պատվաստման և ստերջացման ծրագիրն իրականացնում է համայնքային կենտրոնը, որի աշխատանքը մասնագիտորեն հիմնավորված է և անվտանգ կենդանիների համար: Գործընթացն իրականացվում է հատուկ տարբերանշանով մեքենաներով և համապատասխան համազգեստով մասնագետների կողմից:

Կենտրոնն, ի դեպ, շների հավաքման նպատակով ձեռք է բերել երկու նոր ավտոմեքենա և անհրաժեշտ ողջ դեղորայքը: Առաջիկա շաբաթներին աշխատանքների ծավալը կմեծանա. նախատեսվում է ստերջացնել և պատվաստել շաբաթական մոտ 100 շուն: