Երկուշաբթի , 23 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 562.00   Վաճառք` 570.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 481.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 625.00   Վաճառք` 643.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.32   Վաճառք` 8.50   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
°
Home » Լուրեր » Նախատեսվում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը

Նախատեսվում է զբոսաշրջիկների համար առավել գրավիչ դարձնել Գառնու «Քարերի սիմֆոնիա» բնության հուշարձանը

Հունվար 11, 2017 18:07 Լուրեր A+ / A-

1

ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում, որին  մասնակցել են  Կովկասի բնության հիմնադրամի / CNF / գերմանական կազմակերպության  Հայաստանի ազգային համակարգող Ա. Վերմիշյանը, ՀՀ Կոտայքի մարզի Գառնի համայնքի ղեկավար Ա.Սահակյանը, ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի կենսառեսուրսների կառավարման գործակալության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներ և նախագծային ընկերությունների ներկայացուցիչներ:

Ինչպես հայտնում են նախարարության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են «Գառնի» տաճարից դեպի «Բազալտե երգեհոն» սյունաձև բազալտներ» բնության հուշարձանի և «Խոսրովի անտառ» պետական արգելոցի այցելուների կենտրոնի  ուղղությամբ ճանապարհի և համապատասխան ենթակառուցվածքների նախագծերի,  ինչպես նաև տարածքների կառավարման մոդելի վերաբերյալ հարցեր:

Կարևորելով Հայաստանում էկոտուրիզմի զարգացման խթանումը`  Խ.Հակոբյանն առաջարկել է առաջիկա հանդիպման ընթացքում ներկայացնել նախագծի ընդլայնման հնարավորությունները:

Անդրադարձ է եղել  նաև CNF-ի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակում` Գառնիի «Բազալտե  երգեհոն» (Քարերի սիմֆոնիա) բնության հուշարձանի քարտեզագրման և անձնագրավորման հարցերին:

 

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top