Կիրակի , 19 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    18°
    Home » Լուրեր » Նախընտրում եմ Chanel. fashion-հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

    Նախընտրում եմ Chanel. fashion-հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ

    Նախընտրում եմ Chanel. fashion-հարցազրույց Նաիրա Զոհրաբյանի հետ
    Մայիս 16, 2018 14:14 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գլխավոր քարտուղար Նաիրա Զոհրաբյանի՝ Աժ ամբիոնից  մայիսի 8-ի  ելույթից հետո  հասարակությունը քննարկում էր ոչ միայն պատգամավորի կրակոտ ելույթը, այլև ոչ պակաս կրակոտ զգեստը:

    Wnews.am-ը պարզեց, որ մայիսի 8-ին Նաիրա Զոհրաբյանի ծննդյան օրն էր ու չնայած նա համեստորեն լռում էր այդ մասին, բայց որոշել էր կրել վառ ու տոնական զգեստ: Նորաձևության գիտակները միանգամից նկատեցին, որ զգեստը  Dolce&Gabbana-ի հավաքածուից է: Շարունակելով ուսումնասիրել քաղաքական գործիչների ոճ-ը՝ Wnews.am-ը հանդիպեց Նաիրա Զոհրաբյանի հետ և իսկական  fashion զրույց ունեցավ: Մենք պարզեցինք, որ տիկին Զոհրաբյանը նաև նորաձևության  գիտակ է:

    32072708_2052579544770238_3584227500743458816_n

    -Տիկին Զոհրաբյան, ինչպե՞ս կբնութագրեք Ձեր ոճը: Ի՞նչ է գերակշռում Ձեր զգեստապահարանում:

    -Հատուկ ֆիքսված ոճ չունեմ, աշխատանքի վայրում նախընտրում եմ դասական ոճ, աշխատանքից դուրս՝ ազատ: Բարձակրունկ կրում եմ բացառապես աշխատանքի վայրում: Աշխատասենյակում կոշիկներ ունեմ և աշխատանքը ավարտելուց հետո միանգամից փոխում եմ բարձրակրունկները, որովհետև ոտքով եմ տուն գնում: Բացարձակ չեմ հասկանում ՝ ինչպես են առօրյայում դրանք կրում: Ցավոք սրտի, հաճախ է խեղաթյուրվում աշխատանքային և առօրյա դրեսս-կոդը: Փողոցում տեսնել ընթացիկ գործերով զբաղվող, ոչ թե ինչ-որ հատուկ միջոցառման գնացող բարձրակրունկներով տիկնիկների նոնսեն է: Ես նախընտրում եմ ջինսեր, թեթև բլուզներ: Ամենակարևորը հարմարավետությունն ու բնական կտորներն են՝ բամբակ, մետաքս: Արհեստական կտորներ չեմ կարողանում կրել: Հաճախ զարմանում եմ, թե որտեղից են ոմանք գտնում 50-ականներին ակտուալ  կրեպի կտորից  կոստյումներ, որոնք վաղուց շրջանառությունից դուրս են եկել, ընդ որում՝աչք ծակող, վուլգար գույներով:

    27067748_100590257428041_8768173898760834856_n

    -Ունե՞ք նախընտրած դիզայներներ, ապրանքանիշեր և արդո՞ք կարևորում եք դրանք:

    -Շատ կարևոր է պայուսակը և կոշիկը: Կոշիկների դեպքում նախընտրում եմ Chanel ՝ հատկապես  Chanel -ի  կլորիկ ծայրով բալետկաներն ու դասական կոշիկները։ Որեւէ ապրանքանիշ կրելը ոչ թե քմահաճույք է, այլ ՝ կարգավիճակից բխող անհրաժեշտություն : Տարբեր միջազգային հանդիպումների ժամանակ քո կարգավիճակը պարտադրում է որոշակի կանոններ: Սիրում եմ պայուսակների Bottega բրենդը: Մեծ պայուսակների սիրահար եմ: Այնտեղ ամեն ինչ տեղավորվում է, իմ այփադը, ջուր և ամեն անհրաժեշտ բան: Այդ իմաստով շատ անհարմար են փոքր պայուսակները, որոնցից խուսափում եմ: Եթե խոսենք ապրանքանիշերից, ապա վերջին շրջանում ինձ  շատ է դուր գալիս Balmain բրենդը, հատկապես` նրանց դասական կոստյումները: Dolce Gabbana-ից իմ զգեստը շատ քննարկվեց, քանի որ ինձ  սովոր էին տեսնել  ոչ վառ գույներով, լակոնիկ ֆորմաների մեջ, բայց երբեմն արժե փոփոխություններ անել, վառ գույներ փորձել: Այդ  զգեստը Dolce Gabbana-ի  2017թ հավաքածուից էր, շատ ինքնատիպ զգեստ էր:  Սիրում եմ նաև դիզայներ  Gerard Darel-ի՝ առանց ավելորդությունների դասական զգեստները:  Եթե նկատել եք, չեմ սիրում ավելորդ աքսեսուարներ, բիժուտերիա երբեք չեմ կրում: Չեմ սիրում փայլ, տարբեր տեսակի մետաղներ, վալաններ հագուստի վրա:

    Շարունակությունն՝ այստեղ:

    Նման թեմաներ

    scroll to top