Օրեր առաջ Ադրբեջանի կողմից Նախիջևանի հատվածում արձակած կրակոցները թիրախավորված չեն եղել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը:
Դիտարկմանը` արդյոք խոսքն այն կապի մասի՞ն է, որի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էր հայտարարել, Տոնոյանը դրական պատասխանեց:
Իսկ ինչպե՞ս է աշխատում կապը, նախարարը նշեց. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք ոչ անմիջական, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Սա նորմալ և դրական գործընթաց է»:
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ի գիշերը ադրբեջանական կողմը Նախիջևանի հատվածում կրակոցներ էր արձակել հայ դիրքապահների ուղղությամբ՝ խախտելով հրադադարի ռեժիմը: