Գլխավոր Լուրեր Նախիջևանի սահմանին բռնկված հրդեհը մարվել է․ մարզպետ

Նախիջևանի սահմանին բռնկված հրդեհը մարվել է․ մարզպետ

7
0

Ինչպես արդեն գրել էինք, Խաչիկ գյուղի հոգևոր հովիվ Տեր Հովհաննես Մաթևոսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր Նախիջևանին սահմանակից Խաչիկ գյուղում բռնկված հրդեհը։

Araratnews.am-ը կապ հաստատեց Վայոց ձորի մարզպետ Տրդատ Սարգսյանի հետ պարզելու՝ արդյոք հրդեհը մարվե՞լ է։

«Հրդեհը բռնկվել էր հենց սահմանին, մենք երեկ գյուղացիների հետ կարողացանք շատ արագ այն մարել՝ թույլ չտալով, որ հակառակորդի դաշտերում բռնկված հրդեհը տարածվի հայկական կողմում ու վնասի սահմանամերձ դաշտերի ցորենն ու գարին։ Հրդեհն ամբողջությամբ մարված է, և այս պահին չկա տարածման վտանգ»,- ասաց մարզպետը՝ նշելով, որ երեկվանից սահմանին հերթապահում է հրշեջ մեքենա։

Նշենք, ըստ նախնական վարկածի, ադրբեջանական կողմում հրդեհը բռնկվել է կրակային զորավարժությունների ժամանակ արձակված կրակոցից։