// //

Երկուշաբթի , 25 Մարտ 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախկին մարզպետը՝ կատարված «սրբապղծության» մասին

    Նախկին մարզպետը՝ կատարված «սրբապղծության» մասին

    Նախկին մարզպետը՝ կատարված «սրբապղծության» մասին
    Մարտ 14, 2019 12:47 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Ես այսօր եմ տեղեկացել մարզպետի գրառման մասին և հիմա ճշտումներ եմ կատարում, առաջիկա ժամերին հանդես կգամ հայտարարությամբ: Այս մասին AraratNews.am-ի հետ զրույցում ասաց Լոռու նախկին մարզպետ Արթուր Նալբանդյանը, պատասխանելով հարցին, թե ինչպես է ստացվել, որ յուրացումներ են կատարվել զոհված զինծառայողներին տրվող գումարներից, որոնց անդրադարձել է Լոռու ներկայիս մարզպետ Անդրեյ Ղուկասյանը՝ իր «Սրբապղծություն» վերտառությամբ գրառման մեջ:

    «Ես քիչ առաջ եմ այդ մասին տեղեկացել, հիմա ճշտումներ եմ կատարում, առաջիկա ժամերին հանդես կգամ հայտարարությամբ»,- ասաց նախկին մարզպետը:

    Մեր հարցին՝ իրեն հրավիրե՞լ են դատախազություն կամ քննչական նշված գործի շրջանակներում ցուցմունք տալու, Նալբանդյանն ասաց՝ ոչ:

    Մեր մյուս հարցին, թե հնարավո՞ր է, որ մարզպետարանի այլ աշխատակիցներ կատարած լինեն այդ չարաշահումները, Նալբանդյանն ասաց, որ ինքը վստահել է բոլորին և նման կարծիք չունի:

    Հիշեցնենք, որ Անդրեյ Ղուկասյանը գրել էր, որ նախկին իշխանության ներկայացուցիչները,  ապրիլյան պատերազմում զոհվածի ընտանիքին, ըստ փաստաթղթի, տրամադրել են 50.000 դրամ, իրականում, սակայն, հատկացվել է 30.000, ստորագրվել 50.000 դրամի դիմաց՝ կեղծելով զոհվածի հարազատի ստորագրությունը:


    Նման թեմաներ

    scroll to top
    //