Կիրակի , 27 Մայիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    15°
    Home » Լուրեր » Նախկին նախարարի պատճառով քաղաքացին ֆինանսական վնասներ է կրում

    Նախկին նախարարի պատճառով քաղաքացին ֆինանսական վնասներ է կրում

    Նախկին նախարարի պատճառով քաղաքացին ֆինանսական վնասներ է կրում
    Մայիս 17, 2018 19:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Hraparak.am-ը գրում է.

    Մենք գրել էինք, որ, դատարանի որոշմամբ, Լեոյի 48 հասցեում կառուցվող նոր բազմապրոֆիլ շենքի շինարարությունը կասեցվել է։ Շենքի սեփականատեր Կարեն Նահապետյանը վերոնշյալ հասցեում 2017 թվականին հողատարածք է գնել, դիմել է Երեւանի քաղաքապետարան, նախագիծ է ներկայացրել, որը որոշ ձեւափոխումներից հետո հաստատվել է քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից։ Կարեն Նահապետյանը գերմանական կազմակերպությունների կողմից՝ փոքր ու միջին բիզնեսի աջակցման ծրագրի շրջանակներում, որոշել է բազմապրոֆիլ կառույց ստեղծել, որի ստորգետնյա հարկերն օգտագործվելու են կոմերցիոն նպատակներով՝ ավտոկայանատեղի եւ այլն, իսկ հողի մակարդակից վերեւ գտնվող հատվածը կարող է նաեւ որպես բնակելի օգտագործվել։ Նա ասում է, որ շենքի կառուցման դեպքում կստեղծվի նվազագույնը 80 նոր աշխատատեղ։

    Շինարարության համար անհրաժեշտ դրամական միջոցներ ապահովելու նպատակով Նահապետյանը գրավադրել է իր ու մոր բնակարանը, այն հողատարածքը, որի վրա 2017-ի օգոստոսից սկսել է կառուցել շինությունը։ Բայց, պարզվում է, Կարեն Նահապետյանը «սխալ» տեղ է ընտրել բիզնես սկսելու համար։ Ի դժբախտություն նրա, հարեւան՝ Լեոյի 52/8 հասցեում է գտնվում «Քաղաքից դուրս» ռեստորանը, որը պատկանում է 2008 թվականին ծնված Ալեքսանդր Մանուկյանին՝ արդարադատության նախկին նախարար Հովհաննես Մանուկյանի որդուն։ Այսինքն՝ ռեստորանի սեփականատերը Հովհաննես Մանուկյանն է, ով առաջին իսկ օրվանից սկսել է պայքարել Նահապետյանի ու նրա մտադրության դեմ։ Կարեն Նահապետյանի վստահորդ Իրինա Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր վստահորդ Կարեն Նահապետյանը դատարանի այս որոշման արդյունքում շարունակում է նյութական վնասներ կրել, իսկ դատարանը մեկը մյուսի հետեւից մերժում է իրենց ներկայացրած միջնորդությունները։ Միեւնույն ժամանակ՝ Հովհաննես Մանուկյանի կողմից մինչ օրս չի հստակեցվում, թե քաղաքաշինական ինչպիսի նորմեր են խախտվում, եւ որտեղ է դա առնչվում նրա շահերի հետ․

    «Շուրջ 6 ամիս է, ինչ իմ վստահորդ պարոն Նահապետյանի հետ պայքարում ենք նախկին արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի կողմից ներկայացված անհիմն հայցերի դեմ: Վերջինս դեռեւս 2017թ. դեկտեմբեր ամսին հայց է ներկայացրել վարչական դատարան` բազմաֆունկցիոնալ շենքի կառուցման համար Երեւան համայնքի կողմից տրված շինարարության թույլտվությունն անվավեր ճանաչելու պահանջով: Գործն արդեն 6 ամիս է, ինչ գտնվում է վարչական դատարանի վարույթում, սակայն դեռեւս չի նշանակվել նույնիսկ նախնական դատական նիստի օրը: Հովհաննես Մանուկյանը, ում անչափահաս որդին հանդիսանում է Լեոյի 52 հասցեում գտնվող «Քաղաքից դուրս» ռեստորանի սեփականատերը, որոշել է դատարան դիմել շինարարությունն սկսելուց 5 ամիս հետո, երբ արդեն կառուցվում էր շենքի 3-րդ հարկը: Շինարարությունն իրականացվում էր, այդ թվում՝ վարկային միջոցներով, որը տրամադրվել է Հայ-գերմանական փոքր եւ միջին բիզնեսի զարգացման հիմնադրամի կողմից: Շուրջ երեք ամիս է, ինչ Հովհաննես Մանուկյանի կողմից դատարան ներկայացված ակնհայտ անհիմն հայցերի շնորհիվ իմ վստահորդը ճաշակել է իրավապահ մարմինների եւ դատական համակարգի ողջ հմայքը` այս ընթացքում նա ենթարկվել է վարչական ձերբակալության, ներկայումս շինարարությունն իրականացնելու փաստով, Մանուկյանի կողմից ներկայացված բողոքների հիման վրա հարուցվել եւ քննվում է քրեական գործ, եւ դա դեռ ամենը չէ: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ մեր դատական համակարգը չի ապահովում անձի ողջամիտ ժամկետներում արդար դատաքննության իրավունքը, դատական գործերը դատարաններում քննվում են տարիներով, իսկ վարչական վերաքննիչ դատարանում նիստերն արդեն նշանակվում են 2020 թ․-ին: Այսինքն՝ արդեն պարզ է, թե ինչպիսի ճակատագրի կարող է արժանանալ այս հայցը: Պարզ է նաեւ մի հանգամանք, որ պարոն Մանուկյանը, հարուցելով այս հայցը դատարան, ոչինչ չի կորցնում, իսկ դատական համակարգում ստեղծված իրավիճակը` գործերի տարիներով քննության հետ կապված, աշխատում է ի վնաս իմ վստահորդի: Եթե նույնիսկ 3 կամ 4 տարի հետո նշված հայցը մերժվի, ապա նման դատական որոշումը ժամանակի մեջ կկորցնի իր արդիականությունը եւ նպատակը: Ես, որպես փաստաբան, մինչ օրս չեմ կարող բացատրել իմ վստահորդին, թե ինչու նա տարիներով պետք է սպասի դատական համակարգից իրեն համար այդքան կարեւոր հարցի լուծումները: Այս պարագայում արդեն ակնկալվում են հարցի ոչ թե արդարացի, այլ իրավիճակային եւ պարտադրված լուծումներ: Ես, որպես մասնագետ, մինչ օրս հստակ չեմ կարող հասկանալ, թե ինչում են կայանում պարոն Մանուկյանի պահանջների իրավական հիմքերը, քանի որ միայն ցանկություններով, ՀՀ-ում գործող օրենսդրության համաձայն, դատարանը չի կարող բավարարել հայցապահանջներ:

    Թեեւ պարոն Նահապետյանի գործով ստիպված եմ եղել բախվել նաեւ նման սկզբունքով կայացվող դատական ակտերի հետ: Երեւան քաղաքի դատավոր Էդիկ Ամալյանը, ում վարույթում է գտնվում Հովհաննես Մանուկյանի հայցն ընդդեմ պարոն Նահապետյանի` սեփականատիրոջ իրավունքների խախտումները վերացնելու պահանջով, մեկը մյուսի հետեւից անհիմն մերժում է մեր բոլոր միջնորդությունները, որոնք ուղղված են դադարեցված շինարարության դիմաց հնարավոր վնասների ապահովում տրամադրելուն կամ կիրառված սահմանափակումները ձեւափոխելուն: Դատարանն անտեսում է այն հանգամանքը, որ ներկայացված քաղաքացիական հայցը չունի ոչ մի նյութաիրավական հիմք, անտեսում է այն, որ Հովհաննես Մանուկյանը չի հանդիսանում պատշաճ հայցվոր, քանի որ ներկայացված հայցի առարկա պետք է լինի ոչ թե Նահապետյանի կողմից շինարարական աշխատանքներ կատարելը, այլ այն, թե ինչում է դրսեւորվում Մանուկյանի՝ սեփականատիրոջ իրավունքների խախտումը, եթե այդպիսիք առկա են:

    Մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

    Նման թեմաներ

    scroll to top