Գլխավոր Լուրեր Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ այլևս երբեք իշխանություն չի լինելու. վարչապետ

Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ այլևս երբեք իշխանություն չի լինելու. վարչապետ

25
0

Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանություն չի լինելու։ Այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը շեշտեց, որ նախկին իշխանություններից ոչ մեկը չի պատկերացնում՝ 2018 թվականին ինչ է կատարվել ու ինչ է տեղի ունենում երկրում։

«Նախորդ կառավարության ոչ մի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում այլևս երբեք իշխանություն չի լինելու։ Երբե՛ք։ Ընդդիմությունն էլ… Չի լինելու ընդդիմություն 90 և ավել տոկոս հավանականությամբ»,- հայտարարեց վարչապետը՝ պատասխանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը վերաբերող հարցին։