Կիրակի , 25 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. նախարար

    Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. նախարար

    Նախորդ տարիների համեմատ աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. նախարար
    Հուլիս 19, 2019 22:41 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հուլիսի 16-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ստեղծվեց օպերատիվ աշխատանքային խումբ՝ աղետների ռիսկերի նվազեցման, հնարավոր արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև դրանց հետևանքների վերացմանն ուղղված միջոցառումների իրականացման և ըստ մասնագիտական ոլորտների առաջարկությունների ներկայացման նպատակով:

    Աշխատանքային խումբը գլխավորում է Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը:

    Աշխատանքային խմբի կազմում ընդգրկված են պաշտպանության, առողջապահության, շրջակա միջավայրի, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարների տեղակալները, ՀՀ ոստիկանության պետի և ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալները, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և անտառային կոմիտեի նախագահի առաջին տեղակալները, ըստ անհրաժեշտության մարզպետների տեղակալները, Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը, ինչպես նաև

    << Հայանտառ>> պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենը:

    Հուլիսի 19-ին տեղի ունեցավ աշխատանքային խմբի անդրանիկ հանդիպումը:

    Հանդիպման ընթացքում ԱԻ նախարար, օպերատիվ աշխատանքային շտաբի ղեկավար Ֆելիքս Ցոլակյանը ներկայացրեց աշխատակարգը, ըստ որի նիստերը գումարվում են յուրաքանչյուր եռամսյակը մեկ, իսկ հրատապ հարցերի դեպքում՝ անմիջապես: Քննարկումների արդյունքում խնդիրների լուծման վերաբերյալ առաջարկներ կներկայացվեն Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

    Նախարար Ցոլակյանը ներկայացրեց հանրապետությունում առկա իրավիճակը:

    Ըստ նախարարի, նախորդ տարիների համեմատ գրեթե բոլոր ուղղություններով աննախադեպ աճել են արտակարգ դեպքերը. հրդեհներ, սողանքներ, քարաթափումներ, ջրահեղձումներ և այլն:

    Նախարարը՝ կարևորելով օպերատիվ աշխատանքային խմբի ստեղծումը, շեշտեց արդյունավետ աշխատանքի կարևորությունը, որին կարելի է հասնել բոլոր շահագրգիռ կառույցների ներգրավմամբ համագործակցված աշխատանքի և ֆունկցիոնալ պարտականությունների կատարման դեպքում:

    Արդյունավետ քննարկում ծավալվեց հատկապես արտակարգ իրավիճակների կանխարգելման և հնարավոր ռիսկերի նվազեցման վերաբերյալ, որի ժամանակ ընդգծվեց յուրաքանչյուր գերատեսչության անհատական պատասխանատվության կարևորությունը:

    Ֆելիքս Ցոլակյանը շեշտեց հրդեհների առաջացման մի քանի պատճառ, որոնց թվում են ոռոգման բացակայությունը կամ ոչ պատշաճ իրականացումը, որոշ քաղաքացիների անփույթ և անպատասխանատու վերաբերմունքը շրջակա միջավայրի և հրդեհային անվտանգության կանոնների նկատմամբ:

    Նախարարը շեշտեց, որ ԱԻ նախարարությունը ամենօրյա ռեժիմով իրականացնում է հրդեհային անվտանգության կանոնների վերաբերյալ իրազեկում: Այստեղ չափազանց կարևոր է ինչպես քաղաքացիների սրտացավ վերաբերմունքը, այնպես էլ ոստիկանության հասցեական գործողությունները:

    Ամառային հանգստի ակտիվ փուլում չափազանց կարևոր է Սևանա լճի հանգստյան գոտում անվտանգության կանոնների պահպանումը:

    Նախարար Ցոլակյանը առաջարկեց ԱԻ նախարարության, ոստիկանության և Սևան ազգային պարկի համատեղ ջանքերով ապահովել լճի ափին հանգստացող քաղաքացիների անվտանգությունը:

    Աշխատանքային խմբի հանդիպման ընթացքում քննարկվեցին արտակարգ իրավիճակներին վերաբերող բազմաթիվ այլ խնդիրներ ևս, որի արդյունքում որոշում կայացվեց տասնօրյա ժամկետում աշխատանքային խմբի քարտուղարին ներկայացնել առաջարկներ քննարկված հարցերի վերաբերյալ:

    Հանդիպման ավարտին նախարար Ցոլակյանը շնորհակալություն հայտնեց աշխատանքային խմբի անդամներին և մաղթեց արդյունավետ աշխատանք:


    Նման թեմաներ

    scroll to top