Ուրբաթ , 23 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել

    Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել

    Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով ԲԴԽ նիստ է հրավիրվել
    Հուլիս 16, 2019 12:26 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Բարձրագույն դատական խորհրդի անդամներ, Գրիգոր Բեքմեզյանը, Հայկ Հովհաննիսյանը և Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել են ԲԴԽ նիստ՝ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով։

    «Հարգելի Ժողովուրդ,

    Ցանկանում եմ հայտնել, որ ես և իմ գործընկերներ Հայկ Հովհաննիսյանն ու Լիպարիտ Մելիքջանյանը հրավիրել ենք Բարձրագույն դատական խորհրդի նիստ 2019թ. հուլիսի 18-ին ժամը 11։30, խորհրդի անդամ Նախշուն Տավարացյանի լիազորությունների դադարեցման պահանջով (նիստի հրավիրման պահանջը ստորև)։
    Հայտնում եմ, որ համաձայն Դատական օրենսգրքի Խորհուրդը գործելու է որպես դատարան, ուստի նիստը անցկացվելու է դռնբաց, քանի դեռ միջնորդություն չի ներկայացվել այն դռնփակ անելու համար», – ֆեյսբուքյան իր էջում գրել է ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը։

    Նման թեմաներ

    scroll to top