Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն ունի

    Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն ունի

    Նազենի Ղարիբյանը նոր պաշտոն ունի
    Մայիս 16, 2019 12:23 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, որում, մասնավորապես, ասված է.

    «Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի և հիմք ընդունելով «ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի ստեղծման մասին» պայմանագրով հաստատված կանոնադրության 8-րդ հոդվածը ու «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդի մասին» համաձայնագրի հավելվածով հաստատված կանոնադրության 4.1-ին հոդվածը`

    1. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանին նշանակել ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի կառավարման խորհրդում (վարչությունում) և Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների հումանիտար համագործակցության խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ:

    2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 15-ի «Լիազոր ներկայացուցիչ նշանակելու և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2007 թվականի փետրվարի 16-ի N 118-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 766-Ա որոշումը»:

     


    Նման թեմաներ

    scroll to top