Չորեքշաբթի , 24 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    11°
    Home » Բլոգ » Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Ավետ Բարսեղյանին

    Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Ավետ Բարսեղյանին

    Նազենի Հովհաննիսյանի հուզիչ գրառումը՝ նվիրված Ավետ Բարսեղյանին
    Հուլիս 24, 2018 10:42 Բլոգ, Լուրեր, Շոու-բիզ A+ / A-

    Հաղորդավարուհի, դերասանուհի Նազենի Հովհաննիսյանն Instagram-ի իր էջում նոր լուսանկար է հրապարակել Ավետ Բարսեղյանի հետ և գրել:

    «Ավետը. իր բանականության առանցքում՝ Խոսքը, որն իբրև բանալի ամեն անգամ նոր երգ, նոր սիրտ, նոր Կյանք է բացում։ Ավետը, որն իր «էստրադայինի» տակ այնքան խորը, հոգևոր շերտեր ունի, որ խորտակվել կարելի է, եթե անփորձ ես։ Ավետը, որի ամեն մի բառը ապրած անընդմեջ ցավից ու կյանքի գիտակցության հաճույքից է ծնվում՝ որպես իր հավատքի առհավատչյա և Սեր։
    Ավետը, իր անվան պես հստակ ու կոնկրետ, բացսիրտ և մարդասեր, ու իր անվան արմատի պես բարեմարդ ու լուսասփյուռ) , ԻՄ ԱՎԵՏԸ։
    Ես աղքատանում եմ խոսքով, երբ հերթն իմ թանկ մարդուն է հասնում, բայց փոխարենը ես հարուստ եմ ՔԵԶՆՈՎ։ Սյուն, անսասան հոգևոր սյուն, որն իր անցած կնճռոտ ուղին հարթում է Սիրով ու ապրեցնելով, մարդ, ով իր վրա նետած քարերը հավաքում է խնամքով ու շոյում՝ ներումի աղոթք մրմնջալով նետողների համար։ Ավետին ուղղակի պիտի ճանաչես, շատ խորը, Երկրի ընդերքի պես խորը թաքցրած իր իրականն էնքան թանկ է, էնքան հազվագյուտ ու լուսավոր, որ շատերին տեսանելի կամ հասկանալի էլ չեն։

    Ավետը, իմ Ավետը, ում հետ 15 տարի է, ինչ քայլ առ քայլ բարձրանում ենք այն քարոտ Լեռան վրայով, որ Կյանք է կոչվում։ Մենք չենք հոգնում։ Ու ես չեմ վախենում գլորվելուց, թեև այդ ուղին շատ շեղ է։ Ավետը կողքիս է. ուսով պահելու ու ձեռքը միշտ մեկնելու պատրաստ։ ԱՎԵՏ Իմ ԸՆԿԵՐ, ԲԱՐՈՎ ԵՍ ԵԿԵԼ ԼՈՒՅՍ ԱՇԽԱՐՀ!! Ծնունդդ շնորհավոր)
    Հ.Գ. Ավետը, որը սիրում ու ներում է քար նետողներին անկեղծորեն՝ հավաքելով այդ քարերն ու իր Հոգու ամրոցն ամրացնելով դրանցով։ Իմ ՄԱՐԴԱԿԵՆՏՐՈՆ ու Աստվածավախ ընկերը՝ Ավետը♥️ նշեք @avetbarseghyan – ի՝ ձեր սիրած տողերն իբրև Նվեր)»:

    Նման թեմաներ

    scroll to top