Հինգշաբթի , 27 Հունիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նենսի Փելոսիի խոսքով տեսանյութը դանդաղեցրել են, որպեսզի նա խմած թվա (տեսանյութ)

    Նենսի Փելոսիի խոսքով տեսանյութը դանդաղեցրել են, որպեսզի նա խմած թվա (տեսանյութ)

    Մայիս 27, 2019 15:43 Լուրեր, Միջազգային A+ / A-

    Մայիսի 22-ին սոցցանցերում սկսել են տարածել մոնտաժված տեսաձայնագրություն, որում ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակի խոսքը աղճատված է, ինչի պատճառով նա թվում է հարբած ու լեզուն փաթ է ընկնում:

    Politics WatchDog-ի էջում հրապարակված տեսանյութը  դիտել են ավելի  քան 2,7 մլն անգամ, ավելի  քան 50 հազարը  կիսվել են: The Guardianը- իր տեսանյութում համեմատել է տարածված  տեսանյութը նրա հետ, թե ինչպես է Փելոսին իրականում խոսում: Մոնտաժված  տեսանյութում Փելոսիի  խոսքը դանդաղեցված  է:

    Այն բանից հետո, որբ ԶԼՄ-ները հաղորդել են Փելոսիի դանդաղեցված տեսնյութի հրապարակման մասին, YouTube -ը հեռացրել է տեսագրությունը և նրա բազմաթիվ պատճենները իր  հարթակից՝ տեսահոսթինգի չափորոշիչները խախտելու համար: Սակայն տեսանյութը հասանելի  է մնում Թվիթերում և Ֆեյսբուքում:

    Սկզբում Ֆեյսբուքի տնօրինությունը հրաժարվել է ջնջել ձայնագրությունը, սակայն կազմակերպել է դրա իսկության ստուգումը։ Շուրջ 32 ժամ անց  ընկերությունից հաղորդել են. «մենք մարդկանց թույլ ենք տալիս տեսանյութը հրապարակել որպես արտահայտման ձեւ, սակայն մենք չենք պատրաստվում այն ցուցադրել լրահոսի վերեւի հատվածում»։ Այն բանից հետո, երբ ՖԲ-ն տեսահոլովակը ճանաչեց որպես «ֆեյք», օգտատերերը այն հրապարակելու փորձի ժամանակ ստանում են ծանուցում այն մասին, որ ձայնագրությունը մոլորեցնող է։

    Տեսանյութը հայտնվել է Նենսի Փելոսիի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հանրային դիմակայության ֆոնին, որոնք արդեն մի  քանի օր  է՝ անձնական վիրավորանքներ են փոխանակում: Մասնավորապես, Թրամփը Ներկայացուցիչների  պալատի  խոսնակին կոչել  է «խելապակաս Նենսի», իսկ նա խնդրել Թրամփի ընտանիքին «միջամտել» և ուշադրություն դարձնել նրա «խենթ ու խելառ» վարքագծին:

     


    Նման թեմաներ

    scroll to top