Գլխավոր Լուրեր Նեպալում հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվել է 32 մարդ

Նեպալում հեղեղումների ու սողանքների հետևանքով զոհվել է 32 մարդ

10
0

Նեպալում շարունակվող հորդառատ անձրևների հետևանքով առաջացած սողանքներն ու հեղեղումները խլել են 32 մարդու կյանք: Եվս 12-ը վիրավորվել են, իսկ 17-ն՝ անհետ կորել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը:

Ներքին գործերի նախարարությունը կոչ է արել գետերին մոտ բնակվող անձանց տեղափոխվել անվտանգ գոտիներ, քանի որ անձրևները կշարունակվեն մինչև հուլիսի 14-ը:
 Բնական աղետի հետևանքով տուժել է Նեպալի 21 շրջան: Իշխանությունները տարհանել են 831 մարդու: