Կիրակի , 22 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » «Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

    «Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում

    «Ներբող ոչնչին» կինոնկարն ընդգրկվել է «Ոսկե ծիրան»-ի վավերագրական մրցույթում
    Հուլիս 12, 2018 17:50 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Սերբիայի, Խորվաթիայի և Ֆրանսիայի համատեղ արտադրության «Ներբող ոչնչին» ֆիլմը ոչնչի մասին պատմող վավերագրական կծու այլաբանություն է, որտեղ «ոչինչը», թյուրըմբռնումից հոգնելով, փախչում է տնից առաջին ու վերջին անգամ գալիս մեզ դիմելու:

    Այն ներառվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի վավերագրական ֆիլմերի մրցույթում: Կինոժապավենի մասին հուլիսի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց ֆիլմի ռեժիսոր Բորիս Միտիչը:

    Վավերագրական կինոյում երբևէ օգտագործված ամենաէկլեկտիկ մատենագիտության 20000 էջն ուսումնասիրելով՝ ֆիլմը նկարահանվել է ութ տարի, 70 երկրում, 62 օպերատորի մասնակցությամբ, կաբարեի մեծ վարպետներ Պասկալ Կոմլադի ու «Tiger Lillies» եռյակի երաժշտությամբ և Իգի Փոփի կարդացած տեքստով, որը մանկական պարզ ոտանավոր է հիշեցնում:

    «Այս ֆիլմն ակնհայտ խաղ է, հռետորական պրովոկացիա երկու թեմաների` աշխարհում տիրող այսօրվա իրավիճակի և վավերագրական կինոյի նկարահանման վերաբերյալ: Ընկերներիս հետ խոսելով`կատակով ասացի, որ կարող եմ կինո նկարել ոչնչի մասին: Բոլորը սկզբում զարմացել էին, բայց ոչինչը կարևոր է և մեր իրականության մի մասն է կազմում: Մենք շատ բան ենք մտածում, և այդ ամենի հիմքում ոչինչն է»,-նշեց Միտիչը:

    Ռեժիսորն ընդգծեց, որ ֆիլմն իր կառուցվածքով բազմաշերտ է, և դրանցից ամեն մեկը լրացնում է մյուսին:

    Եզրափակելով իր խոսքը` ռեժիսորը շնորհակալություն հայտնեց տարբեր փառատոնների կազմակերպիչներին իրեն մասնակցության հրավեր անելու համար և շեշտեց, որ երբեք չէր կարողանա աշխարհի մասին վավերագրական կինոնկար ստեղծել, եթե շրջած չլիներ տարբեր երկրներում:

    Նման թեմաներ

    scroll to top