Գլխավոր Լուրեր Ներկա եւ նախկին ո՞ր պաշտոնյաների զավակներն են ավարտում դպրոցը (լուսանկարներ)

Ներկա եւ նախկին ո՞ր պաշտոնյաների զավակներն են ավարտում դպրոցը (լուսանկարներ)

46
0

Այսօր Հայաստանի հանրակրթական բոլոր դպրոցներում Վերջին զանգ է:

Araratnews.am-ին ֆեյսբուքյան գրառումներից հայտնի է դարձել, որ այս տարի դպրոցն ավարտում են ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի որդին, Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանի դուստրը, ՀՅԴ ԳՄ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանի դուստրը:

Նոնա Վանեցյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է լուսանկարներ եւ կատարել հետեւյալ գրառումը՝ «Արտյոմ Վանեցյան Շնորհավոր!❤️ »։

արտյոմ վանեցյան

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը դստեր՝ Լուսինե Հարությունյանի հետ

Արայիկ հարությունյան

«Սիրելի´ շրջանավարտներ

Շնորհավորում եմ բոլորիդ՝ դպրոցական Վերջին զանգի կապակցությամբ:

Այսօրվանից ձեր կյանքը թևակոխում է մի նոր շրջափուլ, որը նաև հասունություն է խորհրդանշում: Այն լի է պատասխանատվությամբ, նվիրումով, ինչ-որ տեղ նաև երազայնությամբ:

Անչափ կարևոր և հիշարժան այս պահին ձեզանից յուրաքանչյուրը կանգ է առնում մի պահ, մի պահ մտորում, թե ինչ կլինի վաղը: Իսկ այդ վաղը կախված է ձեր խոհեմությունից, մասնագիտական ճիշտ կողմնորոշումից և այն պատասխանատվությունից, որով դուք կլծվեք ապագան կերտելու նվիրական գործին: Այն, որ ունենք հաղթանակած և զարգացման ուղին որդեգրած հայրենիք, արդեն մեծ ձեռքբերում է: Եվ, հաշվի առնելով պահի լրջությունը, իմ սերնդի անունից ձեզ եմ հղում մրցունակ երկիր կառուցելու գործին ձեր գիտելիքներն ու մասնագիտական կարողությունները ի սպաս դնելու պատգամը: Համոզված եմ՝ ձեր ցուցաբերած նախաձեռնողականությունը կպսակվի հաջողությամբ:

Օրվա առթիվ ողջունում և շնորհավորում եմ մեր բոլոր ուսուցիչներին և շրջանավարտների ծնողներին ևս, քանի որ անգնահատելի է նրանց ներդրումը մեր հասարակության դիմագծի և որակի կայացման գործում:

Իմ բարեմաղթանքներին ուզում եմ միախառնել նաև հայրական օրհնանքս, որովհետև այս տարի դպրոցն ավարտում է ավագ դուստրս՝ Լուսինես: Ցանկանում եմ, որ այսօրվա երջանիկ ժպիտը ձեր ողջ կյանքի ուղեկիցն ու խորհրդանիշը դառնա, հույզը ծնվի միմիայն խոստումնալից պահերին ու երբևէ չկորցնեք երազելու ունակությունը:

Վստահ եմ, որ ձեզանից յուրաքանչյուրը դառնալու է ազատ հայրենիքի իրավատեր քաղաքացին և այն հենասյունը, որի վրա վեր է խոյանալու մեր խոստումնալից և բարեկեցիկ ապագան». Արայիկ Հարությունյանի գրառումը։

 Գեղամ Մանուկյանը դստեր՝ Անի Մանուկյան հետ

գեղամ մանուկյան

«Բարի երթ, աղջիկս, Անի ջան։ Շնորհավորում եմ բոլոր շրջանավարտներին։ Կանաչ ճանապարհ բոլորիդ»,- գրել է Գեղամ Մանուկյանը։