Երկուշաբթի , 23 Հուլիս 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Ներկայացել է որպես ՀՀ ՊՆ գնդապետ և կանխիկ ստացել խոշոր չափի գումար

    Ներկայացել է որպես ՀՀ ՊՆ գնդապետ և կանխիկ ստացել խոշոր չափի գումար

    Ներկայացել է որպես ՀՀ ՊՆ գնդապետ և կանխիկ ստացել խոշոր չափի գումար
    Ապրիլ 11, 2018 13:27 Լուրեր A+ / A-

    ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության աշխատակիցներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, պարզել են, որ 2015թ-ի հունվար ամսին Գեղարքունիքի մարզի բնակչուհի ոմն Նելլին, ներկայանալով որպես ՀՀ ՊՆ զինծառայող` կոչումով գնդապետ, և վստահություն ձեռք բերելու համար իր ամուսնուն՝ Գ.Շ-ին, ներկայացնելով որպես գեներալ, ՀՀ ՊՆ N զորամասի սպա Ս. Թ.-ին իր բնակավայրին մոտ որևէ զորամաս տեղափոխելու պատրվակով վերջինիս հայր՝ Վ. Թ.-ից կանխիկ ստացել է խոշոր չափի՝ 1.000.000 ՀՀ դրամ գումար և խաբեությամբ հափշտակել այն:

    Վ. Թ.-ն այդ գումարը տալու համար «Արդշինինվեստ» բանկում գրավադրել է իր տունը: Դեպքի վերաբերյալ քաղաքացիներ Վ. Թ.-ն և Ս. Թ.-ն ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունում տվել են գրավոր հաղորդում, որի հիման վրա նախապատրաստվում են նյութեր:

    Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ ոմն Նելլին հանդիսանում է Գեղարքունիքի մարզի բնակիչ, 1959թ-ի ծնված Քնարիկ Վոլոդիայի Սուքիասյանը: Վերջինս ՀՀ ՊՆ զինծառայող չի հանդիսանում: Ռազմական ոստիկանությունը ևս մեկ անգամ հորդորում է քաղաքացիներին զերծ մնալ հակաօրինական գործողություններից:

     

    ՀՀ ՊՆ Ռազմական ոստիկանություն

    Նման թեմաներ

    scroll to top