Կիրակի , 22 Հոկտեմբեր 2017

  •  USD   Առք` 480.50   Վաճառք` 484.00   ՀՀ ԿԲ` 481.93   
  •  EUR   Առք` 561.00   Վաճառք` 576.00   ՀՀ ԿԲ` 569.16   
  •  CHF   Առք` 482.00   Վաճառք` 494.00   ՀՀ ԿԲ` 490.86   
  •  GBP   Առք` 623.00   Վաճառք` 642.00   ՀՀ ԿԲ` 633.83   
  •  RUB   Առք` 8.27   Վաճառք` 8.51   ՀՀ ԿԲ` 8.37   
  •  GEL   Առք` 182.00   Վաճառք` 205.00   ՀՀ ԿԲ` 193.94   
outputra5huxgif
Partly Cloudy
16°
Home » Լուրեր » Ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ

Ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ

Սեպտեմբեր 26, 2017 16:01 Լուրեր, Հասարակություն, Մշակույթ A+ / A-

GUTAN310x310

Սեպտեմբերի 28-ին ժամը 19:00-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզում (Կասկադ) արդեն 4-րդ անգամ տեղի կունենա «Գութան»  ազգագրական երգի-պարի ամենամյա փառատոնը: Հայկական ավանդական երգերն ու պարերը կներկայացվեն լավագույն խմբերի կատարմամբ՝ բնօրինակ տարբերակով և կենդանի հնչողությամբ:

«Ներկայացնելու ենք այն ամենը, ինչ կապված է մեր ինքնության հետ: Փառատոնի միջոցով փորձում ենք տարածել ազգային մշակույթը: Մասնակցում է 19 ազգագրական երգի-պարի խումբ, ընդհանուր թիվը 400-ն է, որից 350-ը անկախության սերնդի երիտասարդներ են: Այսինքն, սա հաղթանակ է, ցույց է տալիս, որ ոչինչ կորած չէ: Մեր ազգային մշակույթի ջահն այսօր բարձրացնում է անկախության սերնդի երիտասարդը»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանը, ում մտահղացմամբ և նախաձեռնությամբ էլ սկիզբ է դրվել այս փառատոնին:

Նշենք, որ փառատոնն այս տարի տեղի կունենա նաև Արցախում: Կմասնակցեն 19 ազգագրական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Վերադարձ», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մենք ենք մեր սարերը»/Արցախ/, «Մարաթուկ», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Արեգ», «Մշո Հավքեր»/Գավառ/, «Մարաթուկցիներ»: Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների գործունեությանը վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ունեցած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը:

Նման թեմաներ

122488199673267500288781848048447njpg
scroll to top