Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    25°
    Home » Լուրեր » Ներկայիս գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անելու

    Ներկայիս գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անելու

    Ներկայիս գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անելու
    Հունիս 14, 2018 15:52 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Այսօր Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի խնդիրներին, դիմեց ՀՀ վարչապետին և Երևանի քաղաքապետին՝ քաղաքացիներին թույլ տալ այս սեզոնին բնակելի շենքերի բակերում առևտուր կազմակերպել:

    Նրա խոսքով՝ այսօր եթե գյուղացին փորձում է նման կերպով առևտուր անել, մի կողմից ոստիկանը չի թողնում, մյուս կողմից՝ թաղի տղաներն են գումար ուզում։ Բերբերյանը պնդում է՝ ամեն ինչ պետք է անել, որ հայ գյուղացին գումար աշխատի և վարկերը փակի։

    «Այն ռեֆորմները, որ պետք է արվեն գյուղատնտեսության ոլորտում, այսօր կառավարությունում այդ մարդը չկա, գոյություն չունի։ Խոր մասնագիտական գիտելիքներ են պետք, բայց մենք ունենք մի ղեկավար, ով մասնագիտությամբ չի համապատասխանում մեր բնագավառին: Ներկայիս գյուղատնտեսության նախարարությունն ի վիճակի չէ բարեփոխումներ անելու։

    Նման թեմաներ

    scroll to top