Գլխավոր Լուրեր Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը կդադարեցվի օգոստոսի 1-ից

Ներքաղաքային միկրոավտոբուսային երթուղու աշխատանքը կդադարեցվի օգոստոսի 1-ից

3
0

Երևանի ներքաղաքային միկրոավտոբուսային հ.48 երթուղու աշխատանքը կդադարեցվի օգոստոսի 1-ից`շահագործող ընկերության կողմից սպասարկումից հրաժարվելու պատճառով։ Երթուղին շահագործվում էր «Գրանդ Քենդի» ՓԲԸ -15-րդ թաղամաս ուղեգծով:

Ինչպես հայտնում է Երևանի քաղաաքպետարանի մամուլի ծառայությունը, քաղաքապետարանը նշված երթուղուց օգտվող քաղաքացիների տրանսպորտային սպասարկումը մասնակիորեն ապահովելու նպատակով առաջարկում է օգտվել հետևյալ երթուղիներից` միկրոավտոբուսային հ.42 երթուղու ուղեգծից` այն Արշակունյաց պողոտայից կերկարացվի մինչև «Գրանդ Քենդի» ՓԲԸ (միկրոավտոբուսային հ.48 երթուղու վերջնակետ), ինչպես նաև հ.52 երթուղուց, որի ուղեգիծը մասնակիորեն կփոփոխվի։