Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Ներքին հանձնարարական չի եղել. Սյունիքի մարզպետը՝ Նաիրա Զոհրաբյանին

    Ներքին հանձնարարական չի եղել. Սյունիքի մարզպետը՝ Նաիրա Զոհրաբյանին

    Ներքին հանձնարարական չի եղել. Սյունիքի մարզպետը՝ Նաիրա Զոհրաբյանին
    Դեկտեմբեր 7, 2018 15:37 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանն այսօր 168.am-ին ասել է, որ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը հրահանգել է համայնքների ղեկավարներին շատ ձայն  հավաքել «Իմ քայլը» դաշինքի օգտին ԱԺ արտահերթ ընտրություններում:

    Երևան Տոնավաճառ

    Araratnews.am-ը պարզաբանում լսելու համար զանգահարեց Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանին: «Հրապարակման մեջ նշված նման որեւէ «ներքին հանձնարարական» Սյունիքի մարզի համայնքապետերին չի եղել: Հանդիպումները մարզի պաշտոնյաների հետ առօրյա, սովորական աշխատանքային են»,- ասաց մարզպետը:

    ԲՀԿ պատգամավորի թեկնածու Նաիրա Զոհրաբյանը նաև ասել էր՝ մոտավորապես  լուծել է քաղաքացու 300 խնդիր իր իրավաբանների աջակցությամբ՝  մեկին հաշմանդամի սայլակ չեն տվել, մյուսին նպաստից են զրկել, մեկին զինվորական թոշակից են զրկել, մեկի գազն են անօրինական կտրել, մյուսի՝ ջուրը։

    Սյունիքի մարզպետին հարցրինք՝ ինչո՞ւ է պատգամավորի թեկնածուն լուծում այս խնդիրները, ոչ թե մարզպետարանը: «Շատ ուրախ ենք, որ տիկին Զոհրաբյանն ունի իրավաբաններ, որոնք Երեւանից եկել են մարզ ու այս ընթացքում  300 մարդու խնդիր են լուծել: Տեղեկացնենք, որ աշխատանքային ամեն օր Սյունիքի մարզպետարանը, ինչպես նաեւ համայնքապետարանները, ընդունում են դրանից մի քանի անգամ ավելի  շատ քաղաքացիների եւ լուծում նրանց խնդիրներն ու վերականգնում խախտված իրավունքները»,- հավաստիացրեց գործադիր մարմնի անդամը:

    Սոնա Դավթյան


    Նման թեմաներ

    scroll to top