Երկուշաբթի , 22 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Ներքին կարգով քննարկվում է ՍԴ ինստիտուտից հրաժարվելու տարբերակը. «Փաստ»

    Ներքին կարգով քննարկվում է ՍԴ ինստիտուտից հրաժարվելու տարբերակը. «Փաստ»

    Ներքին կարգով քննարկվում է ՍԴ ինստիտուտից հրաժարվելու տարբերակը. «Փաստ»
    Հունիս 19, 2019 10:08 Լուրեր, Մամուլ A+ / A-

    «Փաստ» թերթը գրում է. ««Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանական կուլիսներում քննարկվում է վերջապես Սահմանադրության փոփոխության հանրաքվե անցկացնելու հարցը:

    Ըստ մեր աղբյուրների, ներկա փուլում քննարկվում է վերստին նախագահական կառավարման համակարգին անցում կատարելու տարբերակը, որի շուրջ դեռևս վերջնական կոնսենսուս չկա, սակայն իշխանությունների ուժային բլոկը կողմնակից է հենց այս մոտեցմանը:

    Թերթին բավականին ուշագրավ մի թեմա է հայտնի դարձել, որի համաձայն, ներկայումս ներքին կարգով ակտիվորեն քննարկվում է Սահմանադրական դատարանի ինստիտուտից ընդհանրապես հրաժարվելու տարբերակը: Այն առանձնապես շատ կողմնակիցներ չունի, բայց գաղափարը որոշ շրջանակների կողմից առաջարկվում է: Ավելին, իշխանական պատգամավորներից ոմանք արդեն իսկ շատ քողարկված ու նուրբ ձևով «նետում» են այդ թեզը՝ օրինակ բերելով ԱՄՆ-ին, որը չունի բարձրագույն դատարան»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:


    Նման թեմաներ

    scroll to top