Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Նեյմար. Անձամբ ես ինձ համար ավելի քիչ գումար կվճարեի

    Նեյմար. Անձամբ ես ինձ համար ավելի քիչ գումար կվճարեի

    Նեյմար. Անձամբ ես ինձ համար ավելի քիչ գումար կվճարեի
    Հունիս 14, 2018 19:51 Լուրեր, Սպորտ, Ֆուտբոլ A+ / A-

    ՊՍԺ-ի և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյման ասել է, որ հպարտություն չի զգում այն փաստից, որ «Բարսելոնայից» փարիզյան ակումբ իր տեղափոխությունը ռեկորդային 222 մլն եվրո է արժեցել.

    «Ես չեմ հպարտանում որ տրանսֆերի արժեքից, ոչ էլ նրանից, որ ֆուտբոլի պատմության ամենաթանկարժեք ֆուտբոլիստն եմ:

    Դա պարզապես գումար է, ոչ ավելին:

    Անձամբ ես ինձ համար ավելի քիչ գումար կվճարեի: Միշտ ցանկացել եմ առանձնահատուկ լինել: Դա եղել է իմ նպատակը այն ժամանակից ի վեր, ինչ սկսել եմ ֆուտբոլով զբաղվել` 11 տարեկանից:

    Ես լրջորեն աշխատում և զոհում էի շատ բաներ, որպեսզի մի օր պրոֆեսիոնալ խաղացող դառնամ: Դա միակ երազանքն էր, որ ես ունեի: Հպարտ եմ, որ հասել եմ իմ մանկական երազանքին»,- Նեյմարի խոսքերն է փոխանցում «Spox»-ը:

    Այս պահին Նեյմարը գտնվում է Բրազիլիայի հավաքականի ճամբարում, որը շարունակում է պատրաստվել աշխարհի 2018 թվականի առաջնությանը: Աշխարհի 5-ակի չեմպիոնները Բրազիլիայում կայանալիք աշխարհի առաջնության խմբային փուլում կմրցեն Շվեյցարիայի, Կոստա-Ռիկայի և Սերբիայի հավաքականների հետ:

    Նման թեմաներ

    scroll to top