Երկուշաբթի , 19 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » editorial » Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում

    Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա հետ վեճի տեսանյութը հայտնվել է համացանցում

    Հունիս 6, 2019 13:15 editorial, Լուրեր, Հասարակություն, Տեսանյութ A+ / A-

    Armsport.am-ը գրում է. «Թվիեթերում» ակտիվորեն տարածվում է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և նրան բռնաբարության մեջ մեղադրող աղջկա մասնակցությամբ մի տեսանյութ:

    Մասնավորապես, այն հրապարակվել է Tina #LecoNão էջում:

    Մեկ րոպե տևողությամբ տեսանյութում աղջիկը, կարճատև երկխոսությունից հետո, վեր է կենում անկողնուց և մի քանի հարված հասցնում ֆուտբոլիստին` բղավելով. «Ես կհարվածեմ քեզ, քանի որ երեկ դու ինձ ցավ ես պատճառել և այստեղ թողել մենակ»:

    Նշենք` մոդել Նաջիլա Տրինդադին, որն ի սկզբանե ֆուտբոլիստին մեղադրել էր բռնաբարության մեջ, փոխել է ցուցմունքը:

    Նա նշել է, որ Փարիզի հյուրանոցում Նեյմարի հետ մտերմությունը եղել է փոխադարձ համաձայնությամբ, բայց հետո ֆուտբոլիստն ուժ է կիրառել ու հարվածել նրան:


    Նման թեմաներ

    scroll to top