Հինգշաբթի , 18 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    20°
    Home » Լուրեր » Նեյմարն առաջինն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում

    Նեյմարն առաջինն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում

    Նեյմարն առաջինն է աշխարհի ամենաթանկարժեք ֆուտբոլիստների ցանկում
    Հունվար 8, 2018 18:56 Լուրեր, Ֆուտբոլ A+ / A-

    «CIES Football Observatory» հետազոտական կենտրոնը ներկայացրել է եվրոպական թոփ 5 առաջնություններում հանդես եկող ամենաթանկարժեք ֆուտբոլիստներին:

    Ցուցակը կազմելուց հաշվի է առնվել խաղացողների տարիքը, դիրքը, պայմանագրի ժամկետը, արդյունավետությունը և միջազգային հեղինակությունը:

    Լավագույն եռյակում են ՊՍԺ-ի ֆուտբոլիստ Նեյմարը (213 մլն եվրո), «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին (202 մլն եվրո) և «Տոտենհեմի» անգլիացի ռմբարկու Հարի Քեյնը (194 մլն եվրո):

    Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ով այս տարի 5-րդ անգամ նվաճեց «Ոսկե գնդակը», զբաղեցրել է 49-րդ տեղը:

    1. Նեյմար (ՊՍԺ) – 213 մլն եվրո

    2. Լիոնել Մեսսի («Բարսելոնա») – 202.2 մլն եվրո

    3. Հարի Քեյն («Տոտենհեմ») – 194.7 մլն եվրո

    4. Կիլիան Մբապե (ՊՍԺ) – 192.5 մլն եվրո

    5. Պաուլո Դիբալա («Յուվենտուս») – 174.6 մլն եվրո

    6.Դելե Ալի («Տոտենհեմ») – 171.3 մլն եվրո

    7. Կևին դե Բրույնե («Մանչեսթեր Սիթի») – 167.8 մլն եվրո

    8. Ռոմելու Լուկակու («Մանչեսթեր Յունայթեդ») – 164.8 մլն եվրո

    9. Անտուան Գրիզման («Աթլետիկո Մադրիդ») – 150.2 մլն եվրո

    10. Պոլ Պոգբա («Մանչեսթեր Յունայթեդ») – 147.5 մլն եվրո

    Նման թեմաներ

    scroll to top