Երեքշաբթի , 16 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նիդերլանդներում դեսպանը հանդիպել է Կանաչների կուսակցության խոսնակին

    Նիդերլանդներում դեսպանը հանդիպել է Կանաչների կուսակցության խոսնակին

    Նիդերլանդներում դեսպանը հանդիպել է Կանաչների կուսակցության խոսնակին
    Հունիս 24, 2019 22:26 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Հունիսի 24-ին դեսպան Տիգրան Բալայանը հանդիպեց Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր, Կանաչների կուսակցության արտաքին քաղաքական հարցերով խոսնակ Բրամ վան Օյիկին (Bram van Ojik)։

    Դեսպանը Կանաչների կուսակցության խոսնակին ներկայացրեց Հայաստանում տեղի ունեցող լայնածավալ բարեփոխումները, բնապահապանության բնագավառում կառավարության քաղաքականությունը։

    Հանդիպմանը քննարկվեցին Հայաստանի և Նիդերլանդների միջև միջխորհրդարանական համագործակցությանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, մշակութային փոխանակումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

    Զրուցակիցները մտքեր փոխանակեցին բազմակողմ խորհրդարանական հարթակներում փոխգործակցության շուրջ։


    Նման թեմաներ

    scroll to top