Երեքշաբթի , 23 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    17°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

    Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին

    Նիկոլ Փաշինյանը՝ Լավրովի հայտարարության մասին
    Օգոստոս 10, 2018 16:46 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Սա նոր իրավիճակ է, բոլորս պետք է այդ իրավիճակին ադապտացվենք, այդ թվում՝ Ռուսաստանի մեր գործընկերները, այդ թվում՝ մենք, այնպես որ, ամեն ինչ նորմալ է»,- այսօր Բերդ քաղաքում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Լավրովի հայտարարությանը՝ այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

     Հարցին՝ սպասվող հանրահավաքի ու այդ հայտարարության միջև կապ կա՞, նա պատասխանեց, որ հանրահավաքը կապված է 100 օրվա հետ։

    Հիշեցնենք, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել էր, թե Հայաստանի իրադարձությունները հակասում են երկրի նոր ղեկավարության հայտարարություններին այն մասին, որ իրենց նախորդները քաղաքական հետապնդումների չեն ենթարկվի:

    Նման թեմաներ

    scroll to top