Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը 3 հոգու ազատել է աշխատանքից

Նիկոլ Փաշինյանը 3 հոգու ազատել է աշխատանքից

6
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշումներ է ստորագրել, որոնցով աշխատանքից ազատվել են միանգամից երեք առանցքային պաշտոնյաներ:

Ըստ Նիկոլ Փաշինյանի որոշման, աշխատանքից ազատվել են Ալեքսանդր Մխիթարյանը՝ արարողակարգի պատասխանատուն, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արթուր Սարգսյանը և ՀՀ Կառավարության կադրերի վարչության պետ Մարգարիտա Ազարյանը:

Նկատենք, որ Մարգարիտա Ազարյանը ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի մայրն է: