Շաբաթ , 15 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից

    Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից

    Նիկոլ Փաշինյանը բացատրություն է պահանջել Բելառուսի նախագահից
    Դեկտեմբեր 7, 2018 18:41 Լուրեր, Միջազգային, Քաղաքական A+ / A-

    Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը  Սանկտ Պետերբուրգում Բելառուսի նախագահից բացատրություն է պահանջել ՀԱՊԿ փակ նիստի մանրամասները Բելառուսում Ադրբեջանի դեսպանի հետ քննարկելու համար: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

    Երևան Տոնավաճառ

    Լրագրողի հարցին, թե Բելառուսի նախագահից բացատրություն պահանջե՞լ է, Նիկոլ Փաշինյանը դրական պատասխան տվեց:

    Հարցին, թե ի՞նչ է ասել Բելառուսի նախագահը, Նիկոլ Փաշինյանը պատասխանեց. «Եթե ես նրան մեղադրում եմ փակ նիստի բովանդակությունը բացահայտելու մեջ, կարծում եմ, որ ճիշտ չի լինի, որ ես ինքս էլ դա անեմ»:

    Անդրադառնալով հարցին՝ իրեն բավարարե՞լ է Ալեքսանդր Լուկաշենկոյի պատասխանը, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Խոսակցությունը ինձ բավարարեց»:


    Նման թեմաներ

    scroll to top