Գլխավոր Լուրեր Ո՞վ կկատարի Դավիթ Սանասարյանի լիազորությունները

Ո՞վ կկատարի Դավիթ Սանասարյանի լիազորությունները

5
0

Վարչապետը ժամանակավորապես դադարեցրել է  պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները՝ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտի երկրորդ բաժնի պետի այս տարվա ապրիլի 18-ի՝ «Մեղադրյալի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին» որոշման հիման վրա:

Նիկոլ Փաշինյանը, Վլադիմիր Կարապետյանի խոսքով, չի կասեցրել պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները՝ հարգելով նրա անմեղության կանխավարկածը:

Araratnews.am-ը պետական վերահսկողական ծառայությունից հետաքրքրվեց՝ նրա տեղակալներից ո՞վ է կատարելու Դավիթ Սանասարյանի լիազորությունները: Սակայն ՊՎԾ լրատվականից մեզ հայտնեցին՝ ոչինչ չգիտեն: Տեղեկություն ունենալուն պես՝ կհայտնեն:

Սոնա Դավթյան