Չորեքշաբթի , 22 Օգոստոս 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Արցախ » Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԱՀ ՊԲ շտաբում խորհրդակցություն են անցկացրել

    Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԱՀ ՊԲ շտաբում խորհրդակցություն են անցկացրել

    Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը ԱՀ ՊԲ շտաբում խորհրդակցություն են անցկացրել
    Մայիս 9, 2018 16:50 Արցախ, Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Աշխատանքային այցով Արցախի Հանրապետությունում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է ԱՀ Պաշտպանության բանակի շտաբ, որտեղ տեղի է ունեցել ծառայողական խորհրդակցություն:

    ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը հայկական երկու հանրապետությունների ղեկավարներին զեկուցել է առաջնագծի օպերատիվ իրավիճակը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Հայաստանի և Արցախի ռազմական համագործակցության հետագա խորացմանը և հակառակորդին զսպելու մեխանիզմների կատարելագործմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ:

    Նիկոլ Փաշինյանը նշել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ևս ցույց են տվել, որ հայկական բանակը գտնվում է ինստիտուցիոնալ բարձր մակարդակի վրա:  Վարչապետն ընդգծել է, որ զինված ուժերի հետ կապված բոլոր խնդիրները գտնվելու են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում:

    Նման թեմաներ

    scroll to top