Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Բակո Սահակյանը քննարկել են երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցեր

5
0

Մայիսի 9-ին տեղի է ունեցել Նախագահ Բակո Սահակյանի եւ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը, ով Արցախում է գտնվում Հաղթանակի տոնի, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ու Շուշիի ազատագրման 27-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառումների շրջանակներում:

Ինչպես  տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել է հայկական երկու պետությունների փոխգործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: