Կիրակի , 24 Հունիս 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    27°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակին. «Ազատություն»

    Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակին. «Ազատություն»

    Նիկոլ Փաշինյանը հակադարձում է Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակին. «Ազատություն»
    Մարտ 12, 2018 17:45 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն այսօր «Ազատության» հետ զրույցում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամլո խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի  հայտարարությանը:

    Հիշեցնենք՝ Փաշինյանը 2008-ի մարտի մեկի դեպքերի մասին գրություն էր ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին՝ առաջարկելով հարցաքննության կանչել երկրորդ նախագահին: Ի պատասխան Վիկտոր Սողոմոնյանն ասել է.  «Մարտի 1-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում Մարտի 1-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»:

    Փաշինյանը, ի պատասխան Սողոմոնյանի հայտարարությանը, ասել է, որ Քոչարյանը փորձում է շեղվել բուն թեմայից, մինչդեռ նա պետք է հստակ պատասխանի կոնկրետ հարցի՝ որտեղի՞ց իրեն այն տեղեկությունը, թե «Մարտի 1»-ին ցուցարարները դուրս էին գալիս մեքենայի հետևից, կրակում զինվորների վրա, ապա թաքնվում»:

    «Ազատություն». – Պարոն Փաշինյան, Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը բավական կոշտ է արձագանքել Ձեր դիմումին, որով Դուք գլխավոր դատախազից պահանջում եք հարցաքննության կանչել Ռոբերտ Քոչարյանին «Մարտի 1»-ի տասը սպանությունների գործով։ Մասնավորապես՝ Սողոմոնյանը նշում է՝ «ականատես դարձա մեր նորագույն պատմության ամենացինիկ տեսարանի. «Մարտի 1»-ի անկարգությունների գլխավոր սադրիչն ու կազմակերպիչը Ազգային ժողովում «Մարտի 1»-ի գործով լսումներ էր կազմակերպել ու նստած ԱԺ նախագահի աթոռին՝ վարում էր նիստը»։ Ինչպե՞ս եք գնահատում այս մեկնաբանությունը և մասնավորապես Ձեզ ուղղված մեղադրանքները։

    Փաշինյան. – Նախ՝ թույլ տվեք չհամաձայնել, որ դա արձագանք է իմ նամակին, որովհետև նամակին և Ռոբերտ Քոչարյանին հարցաքննությանը կանչելու թեմային որևէ արձագանք չկա։ Այսինքն՝ մենք չտեսանք, ի վերջո, ովքեր էին, որ մեքենայի հետևից դուրս էին գալիս, կրակում էին և թաքնվում էին՝ ա, բ՝ չիմացանք` որտեղի՞ց Ռուբերտ Քոչարյանին նման տեղեկություն, որ ինքը նախագահական նստավայրում պաշտոնապես հրապարակել է։

    Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում

     

    Նման թեմաներ

    scroll to top