Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ

2
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Եվրոպայի 2-րդ խաղերի մեդալակիր մարզիկների հետ: Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է մարզիկներին Եվրոպական խաղերում հաջողությունների հասնելու, մեդալներ նվաճելու կապակցությամբ և նրանց մրցելույթները գնահատել հաջողված: Վարչապետը նշել է, որ առանձին մարզաձևերում մեր մարզիկներն ունեն լավ  հնարավորություններ և հավելել, որ սպորտն ունի առաջնային նշանակություն: «Ձեր հաջողությունները գալիք սերնդի համար կլինեն ոգեշնչման աղբյուր»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև վարչապետը մարզիչներից և մարզիկներից հետաքրքրվել է մրցումների ընթացքի, ապա առկա հնարավորությունների, խնդիրների մասին:

Մարզիկները շնորհակալություն են հայտնել վարչապետին ընդունելության համար, այնուհետև ներկայացրել արդյունքները: Մարզիչներն ու մարզիկները խոսել են նաև առանձին մարզաձևերի զարգացման հնարավորությունների, ինչպես նաև խնդիրների մասին:

Հանդիպման ավարտին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մաղթել է հաջողություններ առաջիկայում նախատեսված մրցելույթներում և Օլիմպիական խաղերին նախապատրաստվելու փուլում: