ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերքում է թուրքական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը, թե Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է իրեն և խնդրել հետ վերադարձնել հայ-թուրքական սահմանը հատած և ձերբակալված 16-ամյա Ումութ Ալի Օզմենին: «Այդպիսի բան չկա:
Միակ կապը թուրքական կողմի հետ, որի մասին ես հայտարարել էի, Բրյուսելում էր, երբ որ Թուրքիայի արտաքին գործերի նախարարը բարևեց ինձ ու գնաց»,- լրագրողների հետ ճեպազրույցում նշեց Նիկոլ Փաշինյանը: