Հինգշաբթի , 20 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    21°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ

    Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ

    Նիկոլ Փաշինյանը հիվանդանոցից վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ
    Ապրիլ 16, 2018 17:27 Լուրեր, Հասարակություն, Քաղաքական A+ / A-

    «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը «Նաիրի» բժշկական կենտրոնում լրագրողների հետ զրույցում նշեց՝ ենթադրում է, որ աչքի վնասվածքը ստացել է ձայնային նռնակի ալիքից, իսկ ձեռքերի վնասվածքը փշալարերից է եղել:

    Փաշինայնի խոսքով՝ այսօրվա միջադեպը որևէ բան չի փոխում և չպետք է փոխի. «Մենք ոչ բռնի քաղաքական պայքարի մարտավարությունը պետք է շարունակենք: Այսօր բեկում է տեղի ունեցել, և մենք Սերժ Սարգսյանին թույլ չենք տա, որ նա վարչապետ ընտրվի:

    Ես նույնիսկ իմ կյանքը չեմ խնայի հանուն Հայաստանի քաղաքացու ապագայի»:

    Նիկոլ Փաշինյանը նաև հորդորեց ոստիկաններին բացել իր ճանապարհը, որպեսզի նա գնա աշխատանքի՝ ԱԺ. «Ես պատրաստվում եմ իմ աշխատավայրում տասնյակ հարյուրավոր, հազարավոր քաղաքացիների ընդունելություն կազմակերպել, ինչպես պահանջում է «Ազգային ժողովի կանոնակարգը»:

    Վերջում պատգամավորը նաև ընդգծեց, որ ինքն արդեն իրեն լավ է զգում, պատրաստ է միանալու իր համակիրներին: Նա արդեն հիվանդանոցից վերադառնում է Ֆրանսիայի հրապարակ:

     

    Նման թեմաներ

    scroll to top