Երեքշաբթի , 20 Նոյեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Sunny
    Home » editorial » Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի՞ Բաղրամյան 26-ի նստավայրից. վարչապետի կնոջ պարզաբանումը

    Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի՞ Բաղրամյան 26-ի նստավայրից. վարչապետի կնոջ պարզաբանումը

    Նիկոլ Փաշինյանը կհրաժարվի՞ Բաղրամյան 26-ի նստավայրից. վարչապետի կնոջ պարզաբանումը
    Մայիս 15, 2018 17:18 editorial, Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետի կինը` «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Աննա Հակոբյանը, այսօր «Ազատության» ֆեյսբուքյան ասուլիս հաղորդման հյուրն էր: Araratnews.am-ը նրանից հետաքրքրվեց՝  Նիկոլ Փաշինյանը չի՞ պատրաստվում հրաժարվել Բաղրամյան 26-ի նստավայրից, հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության մասնաշենքը, առավելեւս, որ երկու նստավայր պահելը ծախս է պետբյուջեի համար: «Կարծում եմ՝ այդ հարցի հասցեատերը ես չեմ: Ես չունեմ այդ հարցի պատասխանը: Ես որպես լրագրող կարող եմ ասել՝ դա պետական շենք է: Հրաժարվելուց այդ շենքը չի անհետանում: Միեւնույն է, կա այդ շենքի պահպանման խնդիրը: Չեմ կարծում, որ ճիշտ կլինի որեւէ պետական շենք վաճառել: Բաղրամյան 26-ը նաև իշխանության սիմվոլիկաներից է, ինչպես Սպիտակ տունը: Դրանց չի կարելի ձեռք տալ»,- ասաց  Աննա Հակոբյանը:

    Երևան Տոնավաճառ

    Սոնա Դավթյան


    scroll to top