Ուրբաթ , 14 Դեկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Partly Cloudy
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ

    Նիկոլ Փաշինյանը մեկնել է Սանկտ Պետերբուրգ
    Դեկտեմբեր 6, 2018 11:10 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը գիշերը մեկնել է Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության բարձրագույն խորհրդի նիստին:

    Երևան Տոնավաճառ

    Նիստը մեկնարկում է այսօր՝ դեկտեմբերի 6-ին:

    Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգում պետք է տեղի ունենար նաեւ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, սակայն այն հետաձգվել է: Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն է իր հետ հեռախոսազրույցում առաջարկել հետաձգել ՀԱՊԿ գագաթնաժողովը՝ կապված ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցում առկա տարաձայնությունների հետ:  «ՌԴ նախագահը մեր վերջին հեռախոսազրույցի ընթացքում առաջարկեց, ասեց, որ քանի որ այսպիսի իրավիճակ է, ամսի 6-ի ՀԱՊԿ գագաթաժողովը չանենք, որպեսզի աշխատանքային կարգով քննարկենք լուծումները, հետո նոր պատրաստի լուծումներով գնանք, եւ ես համաձայնեցի, որովհետեւ կարծում եմ՝ աշխատանքային ընթացակարգերով այդ հարցը լուծելը ավելի ճիշտ է։ Քանի որ հիմա էլի կոնսենսուս չունենք, Աստանան կրկնելը իմաստ չունի եւ կառուցողական չէ։ Պայմանավորվածությունը հետեւյալն է, որ մենք կշարունակենք աշխատանքային քննարկումները, մինչեւ որեւէ կոնսենսուսի հասնելը»,– ասել էր Փաշինյանը:

    Ավելի ուշ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների գագաթնաժողովը հետաձգվել է՝ հաշվի առնելով Հայաստանի համապատասխան խնդրանքը, որն ընտրությունների է պատրաստվում:

     


    Նման թեմաներ

    scroll to top