Գլխավոր Բլոգ Նիկոլ Փաշինյանը նոր գրքեր է գնել

Նիկոլ Փաշինյանը նոր գրքեր է գնել

25
0

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր գրքեր է գնել։ Այս մասին վերջինս գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում՝ կից ներկայացնելով գրքերի լուսանկարները։

«Մտա գրախանութ եւ գնեցի հետաքրքիր գրքեր: Երեկոյան ընթերցանության հայեցակարգի շրջանակներում»,-մասնավորապես գրել է վարչապետը։

Փաշինյանը գնել է Դարոն Աճեմօղլուի եւ Ջեյմ Ռոբինսոնի համահեղինակությամբ «Ինչու են ձախողվում պետությունները», Մարկ Մենսոնի «Թքած ունենալու նուրբ արվեստը», Նորայր Սարգսյանի «Չինական պատ», Արամ Ավետիսի «Կույր կետադրություն» եւ Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը» գրքերը։