Շաբաթ , 20 Հուլիս 2019

    outputra5huxgif
    °
    Մամուլ
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ալբերտ Ազարյանի ծննդյան օրվա առթիվ
    Փետրվար 11, 2019 17:00 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է Ալբերտ Ազարյանի ծննդյան 90-ամյակի առթիվ: Ինչպես   տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում, մասնավորապես, ասված է.

    «Մեծարգո պարոն Ազարյան,

    Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ։

    Ձեր սպորտային նվաճումները բացառիկ են հայ մարմնամարզության պատմության մեջ։ Դուք քայլող լեգենդ եք ողջ հայության համար, ինչպես նաև ոգեշնչող օրինակ և ուսուցիչ եք պատանի մարզիկների համար։ Դուք այն անհատներից եք, ովքեր կազմում են հայկական սպորտի փառքն ու հպարտությունը։

    Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և երկար տարիների կյանք»:

     


    Նման թեմաներ

    scroll to top