Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ
    Սեպտեմբեր 14, 2018 21:32 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին՝ ծննդյան օրվա առթիվ:

    «Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի,
    Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա առթիվ։ Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ձեր գործունեության մեջ՝ ի բարօրություն եղբայրական Ռուսաստանի: Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձը, Ձեր անգնահատելի ներդրումը հայ-ռուսական դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում Հայաստանում խորը հարգանք են վայելում։ Դարեր շարունակ մեր ժողովուրդները կապված են ամուր բարեկամական հարաբերություններով և փոխադարձ օգնության ավանդույթներով, որոնք տարեցտարի ամրապնդվում են և բազմապատկվում:
    Բարձր եմ գնահատում մեր միջև ձևավորված անձնական հարաբերությունները և փոխըմբռնումը, որոնք թույլ են տալիս կառուցողական մթնոլորտում քննարկել մեր պետությունների բազմակողմ համագործակցության հարցերը։ Հուսով եմ՝ կշարունակենք համատեղ կառուցողական աշխատանքը հայ-ռուսական փոխշահավետ կապերի ողջ համալիրի ամրապնդման ուղղությամբ։
    Հարգելի՛ Դմիտրի Անատոլիի, մաղթում եմ Ձեզ և Ձեր հարազատներին քաջառողջություն, բարեկեցություն և նոր հաջողություններ բոլոր նախաձեռնություններում»,- ասված է Հայաստանի վարչապետի ուղերձում:

    Նման թեմաներ

    scroll to top