Երեքշաբթի , 20 Օգոստոս 2019

    outputra5huxgif
    °
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ

    Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ
    Հուլիս 17, 2019 11:08 Լուրեր, Հասարակություն A+ / A-

    ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ.

    «Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա կապակցությամբ` մաղթելով երջանկություն և նորանոր հաջողություններ Ձեր պատասխանատու առաքելու­թյունն իրականացնելիս:

    Ձեր կառավարման տարիներին Գերմանիայի հետևողական առաջընթացն ու հզորացումն առաջնորդի Ձեր բարձր որակների լավագույն վկայությունն են:

    Հայաստանում թավշյա հեղափոխությունից հետո սկիզբ առած բարեփո­խումների իրականացման գործում բարձր եմ գնահատում Գերմանիայի և Եվրո­պական միության աջակցությունը և լիահույս եմ, որ այն կկրի շարունակական բնույթ:

    Ջերմությամբ եմ հիշում մեր հանդիպումները Երևանում և Բեռլինում, որոնք նոր մակարդակի բարձրացրին Հայաստանի և Գերմանիայի բարեկամական հարաբերությունները: Վստահ եմ, որ մեր պայմանավորվածությունների հետևո­ղա­կան իրագործումը նոր որակ կհաղորդի հայ-գերմանական դինամիկ գործըն­կերությանը` ի նպաստ մեր ժողովուրդների բարեկեցության:

    Մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ձեզ՝ մաղթելով Ձեզ և Ձեր ընտանիքին խաղաղություն, հաջողություն և ամենայն բարիք»։


    Նման թեմաներ

    scroll to top