Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան օրվա առթիվ

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Տիգրան Մանսուրյանին ծննդյան օրվա առթիվ

3
0

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  շնորհավորական ուղերձ է հղել Տիգրան Մանսուրյանի ծննդյան 80-ամյակի առթիվ:

«Մեծարգո Տիգրան Մանսուրյան,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-րդ տարեդարձի կապակցությամբ։ Դուք իրավամբ վաստակել եք համաժողովրդական սեր ու հարգանք, ճանաչում և գնահատանք։ Ձեր ստեղծագործությունները կատարվում ու հնչում են աշխարհի մեծ բեմերից։ Դուք միշտ արդիական եք, բայց նաև միշտ ստեղծագործաբար շարունակում եք հայ և համաշխարհային դասական երաժշտության ավանդույթները։

Մաղթում եմ Ձեզ առողջություն,  ստեղծագործական եռանդ և հաջողություններ։

Սիրում ենք Ձեզ և հպարտանում Ձեզանով»,-ասված է ուղերձում։