Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին

Նիկոլ Փաշինյանը ուրբաթ օրը կպատասխանի ամենաշատ like հավաքած հարցերին

4
0

Ուրբաթ օրը` ժամը 20.00-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում կպատասխանի օգտատերերի հարցերին:

«Կաշխատենք նույն սկզբունքով. կպատասխանեմ ամենաշատ like հավաքած հարցերին: Հասկանում եմ, որ սա անխոցելի սկզբունք չէ, բայց առայժմ հարյուրավոր, երբեմն նույնիսկ հազարավոր հարցերից ընտրելու այլ տարբերակ չեմ կարողանում մտածել:

Խնդրում եմ հարցերը գրել այս գրառման ներքո, կամ likeել ձեզ դուր եկած հարցերը: Շնորհակալ եմ: Հանդիպում ենք ուրբաթ օրը՝ ժամը 20.00-ին: Լավ եղեք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը։