Ուրբաթ , 21 Սեպտեմբեր 2018

    outputra5huxgif
    Sunny
    24°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

    Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով

    Նիկոլ Փաշինյանը Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով
    Սեպտեմբեր 14, 2018 11:24 Լուրեր, Հասարակություն, Սպորտ A+ / A-

    Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայազգի ֆուտբոլիստ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Յուրի Ջորկաեֆին պարգևատրել է Երախտագիտության մեդալով:

    «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքով որոշում եմ` Հայաստանի Հանրապետության անկախության տոնի առթիվ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին պարգևատրել Երախտագիտության մեդալով»,-  նշված է վարչապետի որոշման մեջ:

    Պարգևն անձամբ Ջորկաեֆին է հանձնել ՀՀ վարչապետը: «Մեծ պատիվ է: Ֆրանսիան ինձ Պատվո լեգիոնի շնորհի է արժանացրել: Ես գիտեմ, որ որևէ երկրի համար պետական պարգևները շատ կարևոր են: Այս շքանշանը, որը ինձ հանձնվում է Վարչապետի կողմից, կկրեմ պատվով, հպարտությամբ: Սա նոր խթան է լինելու երկրի համար, և շատ ուրախ եմ լինել այդ երկրի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:

    Նման թեմաներ

    scroll to top