Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանի ասուլիսի օրն ու ժամը հայտնի են

Նիկոլ Փաշինյանի ասուլիսի օրն ու ժամը հայտնի են

5
0

Ս.թ. մայիսի 8-ին՝ ժամը 09:45-ին, ազգային պատկերասրահում տեղի է ունենալու վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը: Այս մասին տեղեկացնում են վարչապետի մամուլի ծառայությունից:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ վերջին անգամ ասուլիսով հանդիպել էր  ս.թ. մարտի 19-ին:

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին լրանում է Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման 1 տարին: