Գլխավոր Լուրեր Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ և Սինգապուր

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Վիետնամ և Սինգապուր

1
0
Հայաստանի կառավարական պատվիրակությունը հուլիսի 4-6-ը կմեկնի Վիետնամ, իսկ 7-9-ը՝ Սինգապուր։
ՀՀ կառավարական պատվիրակությունը գլխավորելու է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատվիրակության կազմում են ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը և այլք: Պատվիրակության կազմում ընդհանուր թվով կլինի 16 հոգի։
Համապատասխան որոշման նախագիծը Կառավարության ղեկավարը ստորագրել է այսօր՝ հունիսի 26-ին։