Կիրակի , 21 Հոկտեմբեր 2018

    outputra5huxgif
    Mostly Cloudy
    19°
    Home » Լուրեր » Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Հունաստանի, Ռումինիայի վարչապետները

    Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Հունաստանի, Ռումինիայի վարչապետները

    Նիկոլ Փաշինյանին շնորհավորել են Հունաստանի, Ռումինիայի վարչապետները
    Մայիս 16, 2018 15:58 Լուրեր, Քաղաքական A+ / A-

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ընտրվելու կապակցությամբ շնորհավորական ուղերձներ են հղել Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը և Ռումինիայի վարչապետ Վիորիկա Դանչիլան:

    «Հունաստանն ու Հայաստանն ունեն ամուր պատմական, կրոնական և մշակութային կապեր, և մեր երկկողմ հարաբերությունները հիմնված են փոխադարձ բարեկամության, վստահության և հարգանքի վրա: Դարերի ընթացքում դժվարին պահերին այս կապերը ամրացել և սերտացել են, ինչը դարձել է մեր ժողովուրդները միավորող անսասան հենք: Վստահ եմ, որ Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկկողմ ռազմավարական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան, և ես հայտնում եմ մեր պատրաստակամությունը առաջ մղելու մեր բազմոլորտ համագործակցությունը, այդ թվում՝ տնտեսական, առևտրային, մշակութային և կրթական ոլորտներում», – Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է Ալեքսիս Ցիպրասի շնորհավորական ուղերձում:

    Վիորիկա Դանչիլան Նիկոլ Փաշինյանին և նոր կազմավորված կառավարությանը մաղթել է հաջողություններ, ժողովրդավարական առաջընթաց, իսկ Հայաստանին ու ամբողջ տարածաշրջանին` խաղաղություն և բարօրություն:

    «Համոզված եմ, որ Ռումինիայի և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները առաջիկա ժամանակաընթացքում կշարունակեն ամրապնդվել` հիմնված բարեկամական ու երկարամյա ավանդական համագործակցության վրա, որ մեր ժողովուրդները տարիներ շարունակ զարգացրել են», – ասված է Ռումինիայի վարչապետի շնորհավորական ուղերձում:

    Նման թեմաներ

    scroll to top